Կառավարությունն անուղղակիորեն արգելում է առաջնագիծը հուսալի պաշտպանել

Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն, այսօր ԵՊՀ-ում հանդիպելով ուսանողներին, պատասխանել է այն հարցին, թե ինչու են առաջնագիծ ուղարկել օգտագործած անվադողեր:

Ըստ նրա` միջազգային փորձը ցույց է տալիս, որ խրամատային պաշտպանության ժամանակ հենց անվադողներն են հուսալի պաշտպանություն ապահովում: Որքան էլ ծիծաղելի հնչի, այդուհանդերձ փաստ է, որ անգամ տանկի կրակի դեպքում անվադողն առավել բարձր պաշտպանվածություն է ապահովում, քան պատը:

ՊՆ մամուլի քարտուղարի խոսքերով` այս նպատակով յուրքանչյուր տարի տասնյակ հազարավոր անվադողեր են հանձնվում պաշտպանության նախարարություններին:

Մինչդեռ կառավարությունն արգելում է Հայաստան ներմուծել այն անվադողերը, որոնք պետք են մեր հանրապետությունների սահմաններն առավել պաշտպանված պահելու համար:

Այսպես` սահմանային կետերում հատուկ նշում կա, ըստ որի` հին դողերը Հայաստան ներմուծելը խստիվ արգելվում է: Կառավարության 8 հուլիսի 2004 թվականի N 1093-Ն որոշման համաձայն արգելված ՀՀ արգելված վտանգավոր թափոնների մեջ է մտնում նաև հին դողերը, մինչդեռ, եթե հնարավորություն տրվեր Հայաստան ներմուծել հենց հին անվադողեր:

Այնպես, որ նախ և առաջ ելնելով սահմանների պաշտպանությունից` Վրաստանում նոր անվադողեր ձեռք բերած ՀՀ քաղաքացիներին պետք է թույլատրվի հները բերել Հայաստան և այն հանձնել Պն-ին, ոչ թե թողնել Վրաստանում:

13077195_10206274141401610_332118602_n

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել