Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը (այսուհետ՝ Նախարարություն), հիմք ընդունելով Հայաuտանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 18-ի թիվ 16 արձանագրային որոշումը, հայտարարում է ՀՀ արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդում ընդգրկվելու համար հայտեր ներկայացնելու մասին: Խորհուրդը կաջակցի Նախարարության առջև դրված խնդիրների ու գործառույթների առավել արդյունավետ իրականացմանը՝ ներկայացնելով առաջարկություններ և դիտողություններ Նախարարության կողմից վարվող ընդհանուր քաղաքականության առավել արդյունավետ իրականացման վերաբերյալ: Խորհրդի կազմում կարող են ընդգրկվել՝
- հասարակական կազմակերպություններ,
- զանգվածային լրատվության միջոցներ,
- ազգային փոքրամասնություններ ներկայացնող կազմակերպություններ,
- շահագրգիռ անձինք:
Կազմակերպությունները կամ անձինք կարող են ընդգրկվել Խորհրդում, եթե.
- նրանց գործունեության բնույթը համընկնում է Նախարարության գործունեության հիմնական ուղղություններին,
- Արդարադատության նախարարության իրավասության ոլորտում ունեն առնվազն 2 տարվա մասնագիտական փորձառություն (իրականացրել կամ մասնակցել են ոլորտին առնչվող ծրագրերի),
- Մասնակցել են փորձագիտական աշխատանքների իրականացմանը,
- Ունեն ոլորտին առնչվող հրապարակումներ,
- Մասնակցել են նախարարության կողմից ձևավորված աշխատանքային խմբերի կամ հանձնաժողովների աշխատանքներին,
- ոլորտին առնչվող հարցերով համագործակցել են միջազգային կազմակերպությունների հետ,
- նրանց մասնակցությունը Խորհրդի աշխատանքներին կարող է նպաստել Խորհրդի առջև դրված խնդիրների և նպատակների առավել արդյունավետ իրականացմանը:
Խորհրդի կազմում չեն կարող ընդգրկվել այն անձինք կամ կազմակերպությունները, ովքեր տվյալ պահին ֆինանսավորում են (դրամաշնորհ կամ ծառայությունների մատուցում՝ «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն) Նախարարությունից:
Խորհրդի կազմում ընդգրկվելու պահանջներին համապատասխանող անձինք և կազմակերպությունները Նախարարության պաշտոնական կայքէջում հրապարակված հայտարարության հիման վրա կարող են դիմում ներկայացնել խորհրդի նախագահին (նախարարին)` խորհրդի կազմում ընդգրկվելու վերաբերյալ:
Դիմումի մեջ պետք է ներկայացվեն վերը նշված պահանջները հիմնավորող տեղեկատվություններ և փաստաթղթեր:
Ներկայացված դիմումը՝ կից փաստաթղթերով, կտեղադրվի ՀՀ արդարադատության նախարարության կայքէջում (www.moj.am):
Դիմում ներկայացնելու վերջնաժամկետն է՝ 2016 թվականի մայիսի 20-ը:
Դիմումները կարող եք ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն (0010, ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3/8) կամ այն ուղարկել Նախարարության պաշտոնական էլեկտրոնային հասցեին՝ [email protected]: