ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը օրեր առաջ Աննա Դանիբեկյանին նշանակել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր: Ստորև ներկայացնում ենք նրա կենսագրությունը.
Ծնվել է 26.10.1978թ. Երևան քաղաքում:
1997թ. ավարտել է «ՄՅՈՒԴ» իրավաբանական ինստիտուտը՝ իրավաբան- իրավագետի որակավորմամբ,
2005թ.` Երևանի «Հրաչյա Աճառյան» համալսարանը՝ իրավագետի որակավորմամբ:
2009-2014թթ. հանդիսացել է հայցորդ Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի իրավունքի և քաղաքականության ինստիտուտի քրեական և քրեական դատավարության իրավունքի ամբիոնում:
10.06.1997-01.12.1999թթ. աշխատել է «Ավիս» ՍՊԸ-ում՝ որպես իրավախորհրդատու:
01.12.1999-02.02.2004թթ. աշխատել է «Դողագործ» ՓԲԸ-ում /Երևանի ավտոդողերի գործարան/ ՝ որպես իրավաբանական բաժնի իրավախորհրդատու:
03.07.2003թ.-ից առ այսօր աշխատում է «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ում, նախ` իրավաբան, ապա` իրավաբանական ծառայության իրավաբանական բաժնի պետ, վերջում` իրավաբանական ծառայության պետի տեղակալ:
20.10.2006թ.-ից հանդիսանում է ՀՀ փաստաբանների պալատի անդամ:
Ամուսնացած չէ:
Իրավաբան.net