Ինչո՞ւ են ադրբեջանցիները «խառնվել» և ձայնի իրավունքը հետ վերցրել

ԱՆ տեղեկատվության վարչության պետ Լուսինե Մարտիրոսյանբ իր ֆեյսբուքյան հաշվում ներկայացրել է զավեշտալի դրվագ Ադրբեջանի արդարադատության նախարարի մասնակցությամբ: Նա գրել է.

«Սոֆիայում քիչ առաջ ավարտվեց դատական համակարգի անկախությանը նվիրված բարձրաստիճան համաժողովը, որին բազմաթիվ երկրների արդարադատության նախարարներ և դատական համակարգի ներկայացուցիչներ էին մասնակցում: Երեկվա «ճաշը» չմարսած Ադրբեջանի արդարադատության նախարարը մի քանի էջանոց ելույթ էր պատրաստել, ամենայն հավանականությամբ, ռևանշի նպատակով (https://moj.am/article/1512): Առավոտյան, մինչ ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը Բուլղարիայի իր գործընկերոջ հետ հանդիպմանն էր, ադրբեջանցիները մոտեցել էին քարտուղարությանն ու արձագանքելու համար ձայն վերցրել (մտածել էին, թե մեր նախարարն այսօր չի մասնակցի համաժողովին ու հավատարիմ մնալով իրենց գործելաոճին, ցանկացել էին «թիկունքից» գործել): Բայց, ինչպես ասում են, ուրբաթը շաբաթից շուտ եկավ: Տեսնելով համաժողովի սրահ մտնող Arpine Hovhannisyan-ին՝ ադրբեջանցիները խառնվեցին,արագ մոտեցան քարտուղարությանն ու ձայնի իրավունքը հետ վերցրեցին»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել