Վենետիկի հանձնաժողովի նախագահին է ներկայացվել ԸՕ նախագծի շուրջ քննարկումների ընթացքը

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, Բուլղարիայում անցկացվող բարձրաստիճան համաժողովի շրջանակում, ապրիլի 21-ին հանդիպել է «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) նախագահ Ջիանի Բուքիքիոյին: Հայտնում են նախարարությունից:

Արփինե Հովհաննիսյանը Վենետիկի հանձնաժողովի նախագահին է ներկայացրել ՀՀ ընտրական նոր օրենսգրքի նախագիծը, դրա շուրջ քաղաքական ու հասարակական գործիչների հետ քննարկումների ընթացքը, ինչպես նաև այդ ընթացքում նախագծում կատարված փոփոխությունները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել