Քանի՞ օր կհանգստանանք առաջիկայում. իրազեկում մայիս ամսվա ոչ աշխատանքային օրերի մասին

Հայաստանի հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին օրենքի համաձայն մայիս ամսին կան պաշտոնապես ամրագրված 6 տոներ:

Այսպես մաիսի 1-ը աշխատանքի օրն է, օրենքով այն ոչ աշխատանքային է, սակայն եկող ամիս կիրակի օր է լինելու:

Երկրապահի օր՝ նշվում է մայիսի 8-ի, ընտանիքի օր` մայիսի 15-ին, իսկ ուսանողների և երիտասարդների օր՝ մայիսի 16-ին: Այս երեք տոներն աշխատանքային են:

Մայիսի 9-ին նշվում է հաղթանակի և խաղաղության տոնը, այն ոչ աշխատանքային օր է, մայիսի 9-ը երկուշաբթի է, այսինքն եկող ամիս աշխատողները հնարավորություն կունենան երեք օր հանգստանալ:

Ոչ աշխատանքային է համարվում նաև Հանրապետության տոնը, որը նշվում է մայիսի 28-ին, շաբաթ օր է:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել