Պարզվել է մեքենայի գույնն ու մակնիշը, որի միջից Ռոբերտ Քոչարյանի տան ուղղությամբ նռնակ է նետվել

Քննչական կոմիտեի ՀԿԳ գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առանձնատան ուղղությամբ ուսումնական նռնակ նետելու դեպքի առթիվ. այս մասին Իրավաբան.net-ին հայտնեցին ՔԿ նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:

Նրա խոսքվ, երեկ 18:25-ի սահմաններում ավտոմեքենայի միջից Ռոբերտ Քոչարյանի առանձնատան բակի ուղղությամբ նետվել է ուսումնական նռնակ, որի մասին Իրավաբան.net-ը արդեն տեղեկացրել էր: Արդեն իսկ պարզվել է ավտոմեքենայի գույնն ու մակնիշը:

Ներկայումս շարունակվում են իրականցվել անհետաձգելի օպերատիվ միջոցառումներ՝ անձի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել