Ռոբերտ Քոչարյանի առանձնատան վրա նռնակ է նետվել. դեպքի մանրամասները

ՀՀ ոստիկանությունը ստուգում է տեղեկությունները Ռոբերտ Քոչարյանի առանձնատան վրա կատարված  հարձակման վերաբերյալ:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը Իրավաբան.net-ին հայտնեց, որ ոստիկանությունը ստացել է ահազանգ, այժմ դեպքի վայրում աշխատում է օպերատիվ խումբ: Նախնական տեղեկություններով Ռոբերտ Քոչարյանի առանձնատան վրա նռնակ է նետվել: Այլ մանրամասներ ոստիկանությունից հրաժարվեցին հայտնել:

Իրավաբան.net-ի տեղեկություններով ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առանձնատան ուղղությամբ նետվել է ուսումնական նռնակ, որը ոչ պայթել է, ոչ էլ` ծուխ արձակել: Ռոբերտ Քոչարյանի առանձնատանը որևէ նյութական վնաս չի պատճառվել, այնտեղ բնակվողներից ոչ ոք չի տուժել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել