Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր Ն. Հովակիմյան) Կարեն Կունգուրցևի գործով կայացրել է արդարացման դատական ակտ: Տեղեկացնենք, որ Կարեն Կունգուրցևի պաշտպանը փաստաբան Արայիկ Պապիկյանն է:
Կունգուրցևը մեղադրվում էր սպանության փորձ կատարելու մեջ (ՀՀ քրեական օրենսգիրք հոդված 34-104), մեղադրողը պահանջել էր 9,5 տարի ազատազրկում: Գործի քննությունն ընթացավ 2 տարի 7 ամիս:
Կարեն Կունգուրցևին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 12.10.2013թ. ժամը 18-ի սահմաններում կենցաղային հողի վրա վիճաբանել է և ապօրինաբար կյանքից զրկելու` սպանելու դիտավորությամբ դանակով մեկ անգամ հարվածել է Դավիթ Հովակիմյանի կրծքավանդակի ձախ կեսի շրջանում` վերջինիս պատճառել մարմնական վնասվածքներ, սակայն վերջինիս ընկերների կողմից օգնության հասնելուց հետո Կ. Կունգուրցևը դիմել է փախուստի: Դեպքից անմիջապես հետո Դ. Հովակիմյանը տեղափոխվել է «Վանաձոր ԲԿ» ՓԲԸ, որտեղ ժամը 21:35-ին մահացել է: