Հաշվի առնելով, որ «Միջազգային զինված ընդհարումների զոհերի պաշտպանության մասին» 1949թ. օգոստոսի 12-ի Ժնևի կոնվենցիայի Առաջին Լրացուցիչ Արձանագրության 79-րդ հոդվածի համաձայն լրագրողները համարվում են քաղաքացիական անձինք և զինված ընդհարումների ժամանակ օգտվում քաղաքացիական անձանց համար վերոհիշյալ կոնվենցիայով սահմանված պաշտպանությունից՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը հորդորում է առաջնագծում մասնագիտական պարտականությունները կատարող բոլոր ԶԼՄ-ների ներկայացուցիչներին զերծ մնալ զինվորական կամ դրան նմանվող համազգեստ կրելուց, ինչը կարող է նրանց, որպես կոմբատանտ, հակառակորդի կողմից թիրախավորելու առիթ հանդիսանալ:
Միաժամանակ կոչ ենք անում, բոլոր ԶԼՄ-ների ներկայացուցիչներին, ովքեր պատրաստվում են մեկնել առաջնագիծ, կրել հստակ երկկողմանի տեսանելի PRESS տարբերանշաններ (կամ թիկնոցներ), որոնք կփաստեն նրանց մասնագիտական կարգավիճակը:
Այս մասին նշվում է պաշտպանության նախարարության տարածած հայտարարության մեջ: