Ապրիլի 8-ին տեղի ունեցավ բողոքի ցույց Գերմանիայի արտաքին գործերի նախարարության շենքի մոտ՝ ընդդեմ Արցախի սահմանին կատարվող զինադադարի խախտումների:
Ցուցարարները պահանջում էին զսպել Ալիևի հրահրած ագրեսիան: Վանկարարկում էին «Ալիև՝ մարդասպան», «Արցախը մերն է»: Նրանք իրենց բողոք-նամակը Գերմանիայում ԼՂՀ ներկայացուցիչ Հարություն Գրիգորյանի հետ հանձնեցին արտգործնախարարություն։