Ինչպե՞ս պետք է պատասխանատվության ենթարկվի Ադրբեջանը

Ապրիլի 2-ի գիշերը Ադրբեջանի  նախահարձակ եղավ և ռազմական լայնածավալ գործողություններ սկսեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ուղղությամբ, ինչի հետևանքով մեծթաիվ զոհեր կան, այդ թվում և խաղաղ բանկիչներ, նրանցից մեկը 12-ամյա Վաղինակն էր:

Թե ի՞նչ իրավական հարթակում կարող է քննարկվել Ադրբեջանի կողմից ռազմական հանցագործություն կատարելու հարցը, Իրավաբան.net-ը զրուցեց Սահմանադրական դատարանի նախագահի խորհրդական, միջազգային իրավունքի մասնագետ Արամ Վարդևանյանի հետ.

«Գտնում եմ, որ ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված գործողությունները պետք է դիտարկվեն Միջազգային քրեական դատարանի իրավասության տիրույթում: Կարծում եմ բոլոր այն ապացույցները, որոնք հասսանելի են հանրության համար, թույլ են տալիս եզրակացնել, որ տեղի են ունեցել մարդկության դեմ ուղղված հանցագործություններ, ինչպես նաև ռազմական հանցագործություններ, որոնք ամրագրված են Հռոմի ստատուտի համապատասխանաբար 7 և 8-րդ հոդվածներում»,- նշեց մասնագետը:

Միևնույն ժամանակ, Ա. Վարդևայանը հավելեց, որ, ուսումնասիրելով մարդու իրավունքների պաշտպանության նման ցածր մակարդակը Ադրբեջանում, ապա տրամաբանական է դառնում իրենց որոշումը առհասարակ չստորագրելու Հռոմի ստատուտը, սակայն Միջազգային քրեական դատարանը կարող է քննության առնել կոնկրետ դեպքեր նաև համապատսխան փաստաթուղթը չստորագրած պետության դեմ. «Դրա համար անհրաժեշտ է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի միջնորդությունը: Հանրության համար հասանելի ապացույցների ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ ուղղակի դիտավորությամբ խախտվել են մի շարք անձանց սեփականության իրավունքը: Կարծում եմ անհրաժեշտ է այդ բոլոր դեպքերով, երբ Ադրբեջանի զինված գործողությունների արդյունքում ոչնչացվել են մի շարք բնակարաններ, տներ, դիմել Մարդու իրավունքների Եվրոպական դատարան, քանի որ ի թիվս այլ իրավունքների ակնառու են նաև սեփականության իրավունքի կոպտագույն խախտումների փաստերը»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել