ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ. այս մասին տեղեկանում ենք ՌԴ կառավարության կայքից:
Նշվում է, որ Մեդվեդևն իր խորն անհանգստությունն է հայտնբել Լեռնային Ղարաբաղի շրջանում իրավիճակի սրացման վերաբերյալ և ընդգծել հրադադարի ռեժիմը պահպանելու անհրաժեշտությունն ու հարցի քաղաքական ճանապարհով լուծելու գործընթացի վերսկսման կարևորությունը:
Մեդվեդևը հաստատել է, որ պաշտոնական այցով կլինի Հայաստանում ապրիլի 7-8-ը, ինչպես նախապես համաձայնեցվել էր: Նախատեսվում է ՀՀ կառավարության հետ քննարկել համալիր հարցեր տնտեսության, էներգետիկայի, տրանսպորտային ենթակառուցվածքների և այլ ոլորտների վերաբերյալ:
Հայաստանյան այցից հետո ապրիլի 8-ին Մեդվեդևը կայցելի Ադրբեջան:
Հեռախոսազրույցի ժամանակ Մեդվեդևն ու Հովիկ Աբրահամյանը քննարկել են նաև Ղազախստանի առաջարկությունը՝ ԵՏՄ միջակառավարական խորհրդի նիստը հաջորդ շաբաթ Մոսկավայում անցկացնելու վերաբերյալ: