Այսօր ժամը 12:00-ից ԼՂՀ-Ադրբեջան սահմանագծին կրակը դադարեցվել է՝ երկկողմանի համաձայնությամբ: Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում նշեց ԼՂՀ մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը: Այն հարցին, թե արդյո՞ք այս պահին բանակցություններ են տարվում՝ նոր հրադադարի նոր պայմանագրի կամ 1994 թվականի պայմանգրի վերաբերյալ այլ փաստաթղթի կնքման վերաբերյալ, Դավիթ Բաբայանը պատասխանեց.
«Կա պայմանգիր և կա պայմանավորվածություն: Պայմանագիրը մեկն է, որը կնքվել է 1994 թվականին, բոլոր պայմանավորվածությունները պետք է հետևեն այդ պայմանագրի դրույթներին, նոր պայմանագրի անհրաժշետություն, կարծում եմ, չկա: Իսկ պայմանավորվածությունները կարող են լինել բազմաթիվ»:
Այն դիտարկմանը թե որքանով կարո՞ղ է հուսալի լինել այս պայմանավորվածությունը, Դ. Բաբայանը նշեց, որ Ադրբեջանի պարագայում նույնիսկ պայմանգիրը չի կարող հուսալի հիմք լինել:
Իսկ թե ինչու՞ Ադրբեջանը հրադադար խնդրեց, ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակի պատասխանը հետևյալն էր. «Նախ, ռազմական ճանապարհով չկարողացավ հասնել հարցի կարգավորմանը, երկրորդ՝ միջազգային մի շարք հանգամքներով՝ հանրության կողմից չընդունվեցին նման քայլերը»:
Դ. Բաբայանը հայտնեց նաև, որ ապրիլի մեկի համեմատությամբ, ներկայումս ռազմաքաղաքական հավասարակշռությունը փոխված չէ:
Հ.Գ. ԼՂՀ մամուլի խոսնակը մեզ հետ զրույցում ևս մեկ անգամ հաստատեց, որ Ադրբեջանի բանակի շարքերում կռվել են վարձկաններ և ահաբեկիչներ, որոնք, օգտվելով նրանից, որ ԼՂ սահմանակից գյուղերում ապրող ադրբեջանցիները խուճապահար հեռացել են, մտել են նրանց տները, թալանել, իսկ տները չլքած բանկիչների հանդեպ ավազակության, բռնաբարության դեպքեր են եղել:
Իրավաբան.net