Հայաստանի Համայնքների Միությունը ցավակցում է

«Հայաստանի Համայնքների Միության վարչության անունից խորին ցավակցություն եմ հայտնում ազերիների հարձակման արդյունքում զոհված մեր գործընկերներ, Հայաստանի Համայնքների Միության անդամներ՝ Սյունիքի մարզի Դարբաս համայնքի ղեկավար Մայիս ՄԻՐԶՈՅԱՆԻ եւ Ախլաթյան համայնքի ղեկավար Արմեն ԲԵԳԼԱՐՅԱՆԻ հարազատներին և համայնքների բնակիչներին:

Մայիս Միրզոյանը և Արմեն Բեգլարյանը մեր հիշողության մեջ կմնան որպես համայնքին և հայրենիքին անմնացորդ նվիրյալներ։ Նրանց հիշատակը բոլորիս ոգեկոչում է լինել ավելի համախմբված և միասնական:

Հպարտ ենք, որ մեզանում եղել են եւ կլինեն նման անվախ, հայրենասեր ու կյանքում իրենք գաղափարներին և հայրենիքին ծառայելու առաքելությանը հավատացող ընկերներ:

Ս.թ. ապրիլի 4-ին հակառակորդը Մարտակերտի ճանապարհին անօդաչու սարքով ռմբակոծել է Սիսիանի կամավորների ջոկատի ավտոբուսը, ինչի արդյունքում զոհվել են նաև սիսիանցի այլ կամավորներ:

Հայաստանի Համայնքների Միությունը խոնարհվում է բոլոր զոհվածների հիշատակի առջև, նրանք իրենց կյանքը չխնայեցին Հայոց ազգի խաղաղ ու ապահով ապագայի համար:

Հայաստանի Համայնքների Միություն

5 Ապրիլի, 2016 թ.

Երեւան»:

Այս մասին  Իրավաբան.net-ը տեղեկանում է Հայաստանի Համայնքների Միության նախագահ Էմին Երիցյանից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել