Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Կառավարությունը հայտարարություն է տարածել ադրբեջանական ագրեսիայի կապակցությամբ

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Կառավարությունը հայտարարություն է տարածել ՀՀ-ի եւ Արցախի սահմաններին ադրբեջանական ագրեսիայի կապակցությամբ.

«Մերձավորարեւելյան դիմակայության հրահրիչները փորձում են Ադրբեջանի Հանրապետության հանցագործ ագրեսիայի միջոցով նույնպիսի դիմակայություն պարտադրել Հայաստանի Հանրապետությանն ու Արցախին սահմանների ամբողջ երկայնքով՝ նպատակ ունենալով շեղելու պետությունների, միջազգային ատյանների եւ հանրության ուշադրությունը դեռևս շարունակվող նախորդ իրական հանցագործությունից, սրանով իսկ ցանկանալով փրկել Թուրքիայի Հանրապետությանը վերահաս պատասխանատվությունից:

Վստահ ենք, ոչինչ չի ստացվելու. որտեղ սկսվել են այդ հանցավոր ծրագրերը, այնտեղ էլ ավարտվելու են, ընդ որում՝ Արեւմտյան Հայաստանի տարածքում Արեւմտյան Հայաստանի Հանրապետության հաստատումով»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել