Հայկական կորուստների վերաբերյալ տեղեկությունները կեղծ են. Արծրուն Հովհաննիսյան

Ռուսական լրատվամիջոցները, հղում անելով ադրբեջանական աղբյուրներին, հայտնում են, թե ադրբեջանական կողմը  ոչնչացրել է հայկական 6 տանկ և 15 հրետանի, կան նաև մեծաթիվ զոհեր: Սակայն Իրավաբան.net-ի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտնեց, որ տեղեկությունները կեղծ են և քիչ ուշ հստակ տեղեկություն կհրապարկավի:

Ա. Հովհաննիսյանը նաև իր ֆեյսբուքյան էջում գրել է. «ՀՀ պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարում է, որ ադրբեջանական տարբեր լրատվամիջոցներով տարածվող տեղեկատվությունն առ այն, որ իբր ադրբեջանական զինված ուժերը ԼՂՀ տարածքում գրավել են տարբեր բնակավայրեր, հայկական կողմը կրել է սպառազինության, ռազմական տեխնիկայի տասնյակ, իսկ կենդանի ուժի հարյուրավոր կորուստներ, ակնհայտ ապատեղեկատվություն են և իրականության հետ ոչ մի առնչություն չունեն: Հակառակորդը, հարկադրաբար խոստովանելով իր կորուստների մասին, պարզապես փորձում է սեփական հասարակության աչքում արդարացնել դրանք: Իրադրության զարգացման վերաբերյալ հավաստի տեղեկատվություն ստանալու համար ՀՀ պաշտպանության նախարարությունը խորհուրդ է տալիս հետևել բացառապես հայկական կողմի պաշտոնական հրապարակումներին»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել