«Վերաքննիչ դատարանի որոշումից պարզվում է, որ վերաքննիչ բողոքը պետք է բերել ոչ թե 1 ամսում, այլ 25 օրում»

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Մ. Պապոյանի, դատավորներ Ս. Չիչոյանի և Մ. Արղամանյանի թիվ ԵԿԴ/0109/01/14 քրեական գործով փաստաբան Կարեն Մարգարյանի նկատմամբ կայացված ապօրինի որոշմամբ վերաքննիչ բողոքը թողել է առանց քննության, պատճառաբանելով. «Սույն քրեական գործի նյութերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավճիռը հրապարակվել է 2016 թվականի հունվարի 12-ին: Քրեական գործում առկա գրությունների համաձայն` դատավճռի օրինակները պաշտպաններ Արմեն Հայրապետյանը և Արմեն Անտոնյանը ստացել են 2016 թվականի փետրվարի 15-ին:

Վերը նշված փաստական հանգամանքների պայմաններում սույն քրեական գործով բողոքարկման ժամկետը պետք է հաշվարկել առնվազն դատավճիռը պաշտպանների կողմից ստանալու պահից (2016 թվականի փետրվարի 15-ին) 25 օրվա ընթացքում և հիմք ընդունելով այն հանգամանքը, որ պաշտպաններ Արմեն Հայրապետյանը և Արմեն Անտոնյանը դատավճռի օրինակները ստացել են 2016 թվականի փետրվարի 15-ին, ապա Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2016 թվականի հունվարի 12-ի դատավճռի բողոքարկման ժամկետը վերջանում է 2016 թվականի մարտի 11-ին` ժամը 24:00-ին, մինչդեռ բողոքը բերվել է դատական ակտը ստանալու պահից 28-րդ օրը` 2016 թվականի մարտի 14-ին»:

Այս մասին իր ֆեյսբուքյան հաշվում գրում է Արմեն Հայրապետյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել