15-ամյա հանդբոլիստ Դավիթ Հովակիմյանի սպանության փորձի մեջ մեղադրվող Վանաձորի բնակիչ Կարեն Կունգորցևի գործով նիստին մեղադրող դատախազ Վահե Դոլմազյանը իր է շպրտել ամբաստանյալի վրա:
Մինչ այդ նա պահանջել է Կունգորցևին 9,5 տարվա ազատազրկման դատապարտել: Վիճաբանությունը ծագել էր նստատեղերի պատճառով:
Հիշեցնենք, որ 2013թ. հոկտեմբերի 11-ին Վանաձոր քաղաքում ձեռքի գնդակի առաջնությունից հետո վիճաբանություն էր տեղի ունեցել, որի ընթացքում սպանվել էր հանդբոլիստ Դավիթ Հովակիմյանը: Այս գործով երեք տարվա ազատազրկման էր դատապարտվել բժիշկ Վլադիմիր Ղուկասյանը, այն բանի համար, որ անբարեխիղճ վերաբերմունք է ցուցաբերելու և մասնագիտական պարտականությունները պատշաճ չի կատարել։
Կարեն Կունգորցևին սկզբում սպանության համար էր մեղադրանք առաջադրվել, այնուհետև վերաորակվեց՝ սպանության փորձ, նա չի ընդունում մեղը՝ պնդելով, թե դեպքի վայրում չի եղել: Նա նաև ՀՔԾ-ին դիմում է ներկայացրել:
Տեսանյութը՝ Հելսինկյան Ասոցիացիայի