Ծիծեռնակաբերդի խճուղի 3 հասցեում` «Դալմա Գարդեն մոլ»-ի դիմաց տեղադրվել են միանգամից երեք տեսախցիկներ, որոնք առաջիկայում կարձանագրեն վարորդների կողմից կատարած խախտումները, մասնավորապես կանգառի, կայանման ու հոծ գծերի կանոնները խախտելիս: Տվյալ հատվածում հաճախ վարորդները խախտում են հոծ գիծ և մուտք գործում առևտրի կենտրոնի տարածք կամ էլ ավտոկայանատեղիից միանգամից խախտումով մտնում են հանդիպակած երթևեկելի գոտի:
Իրավաբան.net-ի հետ զրույցում ոստիկանությունից հայտնեցին, որ տեսախցիկները այս պահին չեն գործում, թեև առևտրի կենտրոնի դիմաց կայանած տաքսու վարորդները վստահ էին, թե դրանք արդեն աշխատելու են:
Մեզ փոխանցեցին, որ առաջիկայում Ճանապարհային ոստիկանությունը հանդես կգա համապատասխան հայտարարությամբ: