Մարտի 9-ին ՀՀ վարչապետը որոշում է ընդունել Քննչական կոմիտեի նախագահի, Քննչական կոմիտեի քրեական գործերի աջակցության վարչության պետի և թարգմանչի ԱՄՆ գործուղման ծախսերը հոգալու վերաբերյալ: 125-Ա որոշման մեջ մասնավորապես նշվում է.
«Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
Ամերիկայի Միացյալ Նահանգների արդարադատության դեպարտամենտի հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրենի հետ «Անդրազգային կազմակերպված հանցավորության և պետական ոլորտում կոռուպցիայի մասին» թեմայի քննարկմանը մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի քրեական գործերի աջակցության վարչության պետ Գրիգոր Սարգսյանի և թարգմանիչ Խաչիկ Ադումյանի՝ 2016 թվականի մարտի 17-23-ը Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Վաշինգտոն) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին»: