Նոր նշանակում է սպասվում ԿԳ նախարարությունում

ՀՀ կառավարության մարտի 10-ին նիստի օրակարգում ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը ներկայացնելու է նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնում նշանակում կատարելու վերաբերյալ որոշման նախագիծ:

Որոշման նախագծում մասնավորապես նշվում է. «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 21 –րդ և 34-րդ հոդվածի 3-րդ կետե­րով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը  ո ր ո շ ու մ  է Նաիրի Հարությունյանին նշանակել Հայաս­տանի Հան­րապետության կրթու­թյան և գիտության նախարարության աշխատա­կազ­մի ղե­կավար»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել