ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր նոր հրամանագրեր է ստորագրել: ՆՀ-218-Ա հարամանագրով, ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով որոշել է Աշոտ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ազատել Լիբանանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:
Իսկ ՆՀ-219-Ա հրամանագրով Սամվել ՄԿՐՏՉՅԱՆԻՆ նշանակել է Լիբանանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բեյրութ):