Այսօր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ բեկանեց առաջին ատյանի դատարանի որոշումը՝ քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիին կալանավորելու վերաբերյալ:
Այս մասին տեղեկացանք «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ից:
Հիշեցնենք՝ Գասպարին մեղադրվում էր վարչական դատարանի դատավոր Ռուզաննա Հակոբյանին և ոստիկանության աշխատակիցներ Դիանա Վարդանյանի և Սոնա Մելիքյանի հասցեին վիրավորական արտահայտություններ հնչեցնելու մեջ: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը հենց այս գործով` դատավոր Նելլի Բաղդասարյանի որոշմամբ: