Ինչպիսի՞ն է Լոռու մարզի լավագույն դատավոր Նարինե Հովակիմյանի կենսագրությունը

Մինչ այս տեղեկացրել ենք, որ 2015 թվականի «Տարվա լավագույն դատավոր» է ճանաչվել նաև Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Նարինե Հովակիմյանը: Ստորև ներկայացնում ենք նրա կենսագրությունը.

Նարինե Ռադիկի Հովակիմյան

Ծնվել է 1966 թվականին Երևան քաղաքում։

1983 թվականից մինչև 1989 թվականն աշխատել է Երևանի N 1 երկարօրյա դպրոցում՝ որպես քարտուղարուհի։

1984 թվականից մինչև 1990 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի հեռակա բաժնում։

1989 թվականից մինչև 1993 թվականն աշխատել է ՀՀ Գերագույն դատարանում՝ որպես մեքենագրուհի։

1993 թվականից մինչև 1995 թվականն աշխատել է ՀՀ Գերագույն դատարանի վերահսկողության բաժնում՝ որպես տեսուչ։

1995 թվականից մինչև 1996 թվականն աշխատել է ՀՀ Գերագույն դատարանի քաղաքացիական կոլեգիայում՝ որպես դատական նիստերի քարտուղար։

1996 թվականից մինչև 1998 թվականն աշխատել է նշանակվել է Սահմանադրական դատարանի աշխատակազմի քարտուղարության ընդհանուր բաժննում՝ առաջին կարգի մասնագետ։

1999 թվականից առ այսօր աշխատում է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել