Որպես հիպոթեքային վարկի տոկոս վճարված եկամտային հարկի գումարների վերադարձի չեղարկում չի նախատեսվում

ՀՀ ֆինանսների նախարարությունից հայտնում են, որ վերջին շրջանում զանգվածային լրատվության մի շարք միջոցներ հարցումներով դիմում են ՀՀ ֆինանսների նախարարությանը` հիպոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների գումարների չափով վճարված եկամտային հարկի գումարների վերադարձի չեղարկման մասին «լուրերի» ճշգրտման համար:

Այդ առնչությամբ ՀՀ ֆինանսների նախարարությունը անհրաժեշտ է համարում պարզաբանել, որ «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքում եկամտային հարկի վերադարձը դադարեցնող որևէ նախաձեռնություն չկա և չի էլ նախատեսվում:  Դեռ ավելին. եթե 2015 թվականի ընթացքում ՀՀ ֆինանսների նախարարության կողմից 1013 դեպքով վերադարձվել է հիպոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների գումարների չափով վճարված 273.965,7 հազար դրամ եկամտային հարկի գումար, ապա 2016 թվականի հունվարի 1-ից մինչև փետրվարի 23-ը (ներառյալ) ժամանակահատվածում արդեն իսկ վարկառուներին (համավարկառուներին) 694 դեպքով վերադարձվել է 230.710,8 հազար դրամ գումար: Ընդ որում, 2015 թվականի չորրորդ եռամսյակի ընթացքում վճարված տոկոսների գումարների չափով եկամտային հարկի գումարների վերադարձման գործընթացը դեռևս ընթացքի մեջ է:

Գործընթացում ներգրավված վարկառուների և համավարկառուների ընդհանուր թիվն առ 23.02.2016թ. կազմում է 780 մարդ:

Ակնհայտ է, որ եկամտային հարկի վերադարձվող գումարներն ըստ եռամսյակների աստիճանաբար աճում են:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել