ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը ներկայացրել է երկու դատարանների նոր նախագահներին

ՀՀ Նախագահի 2016 թվականի փետրվարի 19-ի հրամանագրերով՝ Վազգեն Ռշտունին նշանակվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ, իսկ Դավիթ Հարությունյանը՝ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի  նախագահ:

Փետրվարի 22-ին ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավորներին ու աշխատակազմին է ներկայացրել նույն դատարանի նորանշանակ նախագահ Վազգեն Ռշտունուն:

Նույն օրը Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորներին ու աշխատակազմին է ներկայացվել նաև դատարանի նորանշանակ նախագահ Դավիթ Հարությունյանը:

Արման Մկրտումյանը, շնորհավորելով Վազգեն Ռշտունուն և Դավիթ Հարությունյանին, նշել է, որ նրանց աշխատանքային փորձը, հմտություններն ու մարդկային որակները լրիվ բավարար են դատարանի նախագահի պարտականությունները գերազանց կատարելու և նշված դատարաններում դատական իշխանության հեղինակությունը բարձր պահելու համար:

ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանի, ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ Երվանդ Խունդկարյանի, ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանի և ՀՀ արդարադատության խորհրդի աշխատակազմի ղեկավար Շողեր Վարդանյանի մասնակցությամբ անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում անդրադարձ է կատարվել դատական համակարգի գործունեությանը վերաբերող առանցքային և ընթացիկ մի շարք հարցերի:

Այս մասին տեղեկանում ենք դատական դեպարտամենտից:

234dc5a2-1b2f-437e-8b25-89ecc367c9a8 b29bfcc6-5cbd-4c9f-b8d0-4c7c7a60fb6a

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել