Կողմ, թե՞ դեմ. ՄԻՊ թեկնածուի ընտրությունը մեկնարկել է ԱԺ-ում

Այսօր Ազգային ժողովում մեկնարկեց Մարդու իրավունքների պաշտպանի միակ թեկնածու Արման Թաթոյանի ընտրությունը: Այն իրականացվում է փակ և գաղտնի եղանակով: Մինչ այդ ԱԺ-ում ելույթներով հանդես եկան խմբակցությունների ղեկավարներն ու պատգամավորները:

Բարգավաճ Հայաստան խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը դրական գնահատեց Արման Թաթոյանի թեկնածությունը, նա ասաց, որ խմբակցությունը նրա թեկնածության կողմ կամ դեմ քվեարկելու միասնական որոշում չի որդեգրել, այս հարցը թողնվել է յուրաքանչյուր պատգամավոր հայեցողությանը: Հանրապետական խմբակցության թեկնածուի նկատմամբ դրական էր նաև Օրինաց երկիր կուսակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը, այս կուսակցությունը նույն մոտեցումն է որդեգրել` յուրաքանչյուր պատգամավոր ազատ է իր որոշումը ընդունելիս:

ՄԻՊ թեկնածու ընտրությունը մեկնարկեց 13:30 և կավարտվի 14:40-ին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել