Պատգամավորը օրենսդրական փոփոխություններ է առաջարկում` մշակութային հուշակոթողները պաշտպանելու համար

ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանն իր ելույթը ԱԺ-ում սկսեց մշակութային խնդիրների վեր հանմամբ, նրա խոսքերով` շատ տգեղ է, որ տղամարդիկ առավոտյան իրար դիմավորում են համբուրվելով, ըստ պատգամավորի այս մշակույթը տարածվել է երիտասարդության շրջանում: Պարոն Մանուկյանը նշեց, որ իր խմբակցությունում արգելել է երիտասարդներին նման կերպ ողջագուրվել:

Այնուհետև նա խոսեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներից` մասնավորապես հանրային շահ ճանաչված շինությունների վերաբերյալ:

Պատգամավորը անդրադարձավ մի շարք հուշակոթողների ճակատագրերին, ըստ նրա` մշակութային արժեքների ցուցակը պետք է հաստատի ԱԺ-ն, նման նախագիծ էր ներկայացվել կառավարությանը, սակայն այդպես էլ այն չընդունվեց. «Ես օրենքի նախագիծը շրջանառության մեջ եմ դնում, փորձելու եմ սկսել մշակութային արժեքների պաշտպանության քաղաքացիական շարժումը»:

Պարոն Մանուկյանը որպես օրինակ դիտարկելով մի շարք արձաններ, նշեց, որ մեր երկրում նման հուշակոթողները հայտնվում են անմխիթար վիճակում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել