Փետրվարի 22-ին, ժամը 22.34-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արարատի մարզի Նորամարգ գյուղի ջրանցքում դի է հայտնաբերվել. դիակը դուրս հանելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԱԿ օպերատիվ խումբը:
Փրկարարները Նորամարգ գյուղի վարչական տարածքում՝ երրորդ ուղեկալից մոտ 1 կմ հյուսիս-արևմուտք, Սև Ջուր գետի միջից դուրս են հանել այրված, անձը չպարզված տղամարդու դին և հանձնել ոստիկաններին: Այս մասին հաղորդում են ԱԻՆ-ից: