ԱՄՆ-ում համասեռամոլների դեմ ուղղված նախագիծ է մշակվել

Երկարատև քննարկումներից հետո ԱՄՆ Ջորջիա նահանգի սենատը հավանության է արժանացրել կրոնական ազատության վերաբերյալ օրենքի նախագծի փոփոխված տարբերակը և այն ուղարկել է ներկայացուցիչների պալատ՝ հաստատելու համար: Նախագիծը զայրացրել է որոշ քննադատների, ովքեր պնդում են, որ փոփոխված տարբերակը ուղղված է համասեռամոլների դեմ: Այս մասին հայտնում է CNN-ը:

Եթե հանրապետականների գլխավորած պալատը հավանության արժանացնի Սենատի ընդունած տարբերակը, այն կուղարկվի նահանգապետ Նաթան Դիլին՝ ստորագրելու համար, հակառակ դեպքում նախագիծը նորից կենթարկվի փոփոխությունների: Ներկայիս օրինագիծը համահունչ է Հոգևոր հովիվների պաշտպանության ակտի հետ, որը թույլ է տալիս տալիս կրոնական առաջնորդներին հրաժարվել միասեռական զույգերին ամուսնացնելուց, և Առաջին փոփոխություն պաշտպանության ակտին, ըստ որի հարկային միջոցներից ֆինանսավորվում ստացող խմբերը իրավունք ունեն հրաժարվել ծառայություններ տրամադրել միասեռականներին: Օրինագծի հեղինակ Գրեգ Քիրկը հայտարարել է, որ կատարված փոփոխությունների նպատակը հավասար պաշտպանություն իրավունքն է այլ ոչ թե խտրականությունը:

Պատրաստեց՝ Սուսաննա Խաչատրյանը 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել