Մինչ այս գրել ենք, որ Վարչական դատարանի ամենահարուստ դատավորը Անի Հարությունյանն է, նա ունի 446 մլն ՀՀ դրամ: Ներկայացնում ենք նրա կենսագրությունը.
Ծնվել է 1982 թվականին Երևան քաղաքում:
2003 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը:
2005 թվականին ավարտել է Մեծ Բրիտանիայի Ուորվիքի համալսարանի մագիստրատուրան:
2001 թվականից մինչև 2006 թվականն աշխատել է «ՊետԱՊ-Հայաստան» ՓԲԸ-ում սկզբում որպես իրավախորհրդատու, այնուհետև` որպես գլխավոր իրավախորհրդատու:
2006 թվականից մինչև 2008 թվականն աշխատել է «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ-ում սկզբում որպես իրավախորհրդատու, այնուհետև` որպես իրավաբանական բաժնի պետ:
2008 թվականից մինչև 2012 թվականն աշխատել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի աշխատակազմի հեռահաղորդակցության վարչության գլխավոր մասնագետ:
2012 թվականից աշխատել է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահի օգնական:
2013 թվականի հունվարի 31-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վարչական դատարանի դատավոր։