Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության տնօրինության Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի զբոսայգի մարզահամալիր հասցեում գտնվող մարզամշակութային կենտրոնը, ջրավազաններն ու աստիճանը, դրանց օգտագործման և սպասարկման համար հատկացված հողամասը կառավարությունը վերցրեց և ամրակցեց «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:
Ըստ փաթեթի` որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է պետական գույքի առավել արդյունավետ կառավարման միասնական քաղաքականությունն իրականացնելու, «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության 2016թ.-ի ֆինանսավորումն ապահովելու անհրաժեշտությունով:
Վարչապետը նախագծի ներկայացումից հետո հրահանգեց առավել ուշադիր լինել խնդրի նկատմամբ, նա նաև ասաց, որ հարկավոր է փոխել համալրի աշխատանքները կորդինացնող պոակի ղեկավարությանը, որպեսզի արդյունավետ կառավարում իրականացվի:
Կարդացեք նաև՝
Մարզահամերգային համալիրը վաճառվել է ԱՄՆ-ում հետախուզման մեջ գտնվող անձի. հետաքննության արդյունքները
Իրավաբան.net