Ներկայացնում ենք իրավաբանների շրջանում տարածված անեկդոտներից մեկը, որը նաև լավ խորհուրդ է պարտքով գումար տված և դրա վերաբերյալ ապացույց չունեցողներին:
«Ամերիկացին դիմում է փաստաբանին և խորհուրդ խնդրում.
-Իմ հարևանը ինձ պարտք է 500 դոլար և չի վերադարձնում: Կարո՞ղ եմ դատական կարգով հետ ստանալ այդ գումարը:
-Կարող եք, բայց դրա համար պետք է գրավոր ապացույց, որ նա պարտք է: Ունե՞ք այդպիսին:
– Ոչ, հենց այնպես եմ գումարը տվել:
– Այդ դեպքում իրեն նամակ գրեք և պահանջեք, որ անհապաղ վերադարձնի Ձեզ 1000 դոլարը:
– Բայց նա ինձ պարտք է միայն 500 դոլար:
– Նա նույնպես այդպես կպատասխանի, և այդ պատասխանն էլ որպես գրավոր ապացույց կծառայի»: