Ի՞նչ կենսագրություն ունի Հայաստանի առաջին ատյանի դատարանների ամենահարուստ կին դատավորը

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում հրապարակված հայտարարագրերի ուսումնասիրության արդյունքում եզրահանգել էինք, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լիլիթ Կատվալյանն ամենահարուստն է Հայաստանի առաջին ատյանի դատարանների դատավորներից: Նրա և ամուսնու դրամական միջոցները կազմել են 73 մլն ՀՀ դրամ: Ստորև ներկայացնում ենք նրա կենսագրությունը.

Ծնվել եմ 1973 թվականին Երևան քաղաքում։

1990 թվականից մինչև 1995 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում։

1999 թվականին աշխատանքի է ընդունվել ՀՀ Փաստաբանների միությունում՝ որպես փաստաբան։

2008 թվականից մինչև 2009 թվականն աշխատել է Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր։

2009 թվականի փետրվարի 27-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել