ԼՂՀ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքէջից տեղեկանում ենք, որ փետրվարի 11–ին` ժամը 16։00–ի սահմաններում, հակառակորդի կողմից “ԻՍՏԻԳԼԱԼ” տեսակի դիպուկահար հրացանից արձակած կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացըլ քաղաքացիական անձ, ԼՂՀ Մարտունու շրջանի Վազգենաշեն գյուղի բնակիչ, հովիվ, 1962թ. ծնված Հակոբ Համբարձումյանը։
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն։