ԱՄՆ Տեխաս նահանգի բնակչուհի, 28-ամյա Ջենիս Սեյլասը հինգշաբթիառավոտյան բերման է ենթարկվել, երբ պարզվել է, որ նա 40 գրամմետամֆետամին և հերոին տեսակի թմրանյութ է պահում ազդրերի արանքում: Փոխանցում է Daily News-ը:
Կինը ձերբակալվել է այն բանից հետո, երբ ոստիկանները շուրջկալել են նրա վարած մեքենան: Ըստ ոստիկանության հաղորդման մեքենայից այրված մարիխուանայի շատ ուժեղ հոտ է տարածվել: Իսկ ոստիականներց մեկն էլ նկատել է, որ կինը շատ ձգված է քայլել՝ փորձելով ոտքերը մոտ պահել միմյանց, որից պարզ է դարձել, որ նա ինչ-որ իր է թաքցնում: Սեյլասը ոստիկաններին է հանձնել պահոցը, որը ինչպես պարզվել է հետագայում, պարունակել է 31 գրամ մետամֆետամին և 8 գրամ հերոին: Ինչպես ենթադրվում է, նա նպատակ է ունեցել թմրանյութը տեղափոխել ուղղիչ կենտրոններից մեկը:
Պատրաստեց՝ Սուսաննա Խաչատրյանը