Վանաձորում բացահայտվել են երկու տասնյակից ավելի գողություններ

Վանաձորում բնակարանային գողության փորձի և իրենց ծառայողական պարտականությունները կատարող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել են Լոռու տարածքում իրականացված երկու տասնյակից ավելի գողություններ:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ գողության ահազանգի հիման վրա լույս  հունվարի 30-ի գիշերը  դեպքի վայր մեկնած ոստիկանության աշխատակիցների ուղղությամբ հնչել են կրակոցներ՝ գողության փորձ կատարած անձանց կողմից։

Դեպքի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, ովքեր հայտնաբերվել են։

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Լոռու մարզի բնակիչներ Ա.Սարգսյանին, Ա.Գալստյանին, Ռ.Ռստակյանին առաջադրվել են մեղադրանքներ, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Դեպքի բոլոր հանգամանքները բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտելու ուղղությամբ  ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են երկու տասնյակից ավելի գողություններ։

Մասնավորապես՝ պարզվել է, որ Ա.Գալստյանը, Ռ.Ռստակյանը և Ա.Սարգսյանը ինչպես միասին, այնպես էլ առանձին-առանձին կատարել են շուրջ 22 գողություն և գողության փորձ, որոնցից 18-ը բնակարանային, 3-ը՝ պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով, 2-ը՝ ավտոմեքենաներից:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել