Փետրվարի 6-7-ին իրականացվել է ՀՀ փաստաբանական դպրոցում ներդրված հեռավար ուսուցման վերաբերյալ դասախոսական կազմի վերապատրաստում՝ Համաշխարհային բանկի և ՀՀ արդարադատության նախարարության աջակցությամբ։
Դասխոսները ծանոթացել են հարթակի հնարավորություններին՝ փորձելով ունկնդիրների համար հնարավորինս պարզեցնել հարթակի կիրառման հնարավորությունները: Դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանը, դիմելով քննարկման մասնակիցներին, կարևորել է հեռավար հարթակի ճշգրիտ և արդյունավետ ներդրումը՝ ընդգծելով բոլոր այն հնարավորութոյւնները, որոնք թույլ կտան ՀՀ փաստաբանական դպրոցի դասերին հետևել օնլայն ռեժիմով և ինտերակտիվ եղանակով: