Նոտարը ժառանգական գույքի պահպանման ուղղությամբ միջոցառումներ ձեռնարկում է ժառանգի, կտակակատարի, պարտատիրոջ, տեղական ինքնակառավարման մարմնի կամ ժառանգական գույքի պահպանման շահերից հանդես եկող այլ անձանց դիմումի հիման վրա: Նոտարը ժառանգական գույքի պահպանման ուղղությամբ միջոցառումներ կարող է իրականացնել նաև սեփական նախաձեռնությամբ` ըստ անհրաժեշտության (ՀՀ քաղաքացիական օրենսգիրք 1239-րդ հոդված):
«Ժառանգական գույքի պահպանման ուղղությամբ միջոցառումները ներառում են` ժառանգական գույքի գույքագրումը, կանխիկ դրամը` նոտարի դեպոզիտ մուծումը, արժույթը, թանկարժեք քարերը, մետաղներից պատրաստված գույքը բանկ պահատվության հանձնումը, պահպանության ենթակա այլ գույքը` պահատվության պայմանագրի հիման վրա ժառանգին, իսկ անհնարինության դեպքում մասնագիտացված կազմակերպությանը հանձնումը: Ժառանգական գույքում ոչ միայն պահպանման, այլ նաև կառավարման կարիք ունեցող գույք առկա լինելու պարագայում նոտարը, որպես հավատարմագրային կառավարման հիմնադիր, կնքում է գույքի հավատարմագրային կառավարման պայմանագիր:» – նշում է «Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի» ծրագրի ավագ փաստաբան Կարեն Հովհաննիսյանը:
Աղբյուրը` Իրավաբան.net