Հիմք ընդունելով «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթի կազմակերպման և անցկացման ժամանակավոր հանձաժողովի 2016 թվականի փետրվարի 2-ի «Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչելու մասին» N 2 որոշումը՝ Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը որոշում է. «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրեն նշանակել Արման Արմենի Սաղաթելյանին:
Նշենք, որ այսօր Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդի նիստի և ընտրության խախտումների մասին բարձրաձայնել էր գործադիր տնօրենի թեկնածուներից Աստղիկ Ավետիսյանը: