Ի՞նչ կենսագրություն ունի նորանշանակ դատավոր Արսեն Սարդարյանը

Հունվարի 29-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

Իրավաբան.net-ը ներկայացնում է նորանշանակ դատավորի կենսագրությունը:

Ծնվել է 21.02.1986թ. Երևան քաղաքում:

2007թ. ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը,

2009թ.` Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի իրավաբանական ֆակուլտետի մագիստրատուրան,

2012թ.` Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի իրավաբանական ֆակուլտետի ասպիրանտուրան` ստանալով իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

2007-2013թթ. քաղաքացիական իրավունք և հռոմեական մասնավոր իրավունք առարկաներով կարդացել և գործնական աշխատանքներ է վարել Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի իրավաբանական ֆակուլտետում:

01.08.2007-18.11.2010թթ. աշխատել է «Լիկո» արտադրական կոոպերատիվում` որպես գլխավոր իրավախորհրդատու:

18.08.2011-28.06.2013թթ. աշխատել է «Կոնսիգլերի» փաստաբանական գրասենյակ ՍՊԸ-ում` որպես փաստաբան:

16.10.2010թ.-ից առ այսօր հանդիսանում է ՀՀ փաստաբանների պալատի անդամ: 2013թ.-ից առ օրս հանդիսանում է ՀՀ փաստաբանների պալատի որակավորման հանձնաժողովի անդամ:

2013թ.-ից առ այսօր դասախոսություններ է կարդում Փաստաբանների դպրոց հիմնադրամում: Ամուսնացած է, ունի մեկ երեխա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել