Այսօր ՀՀ վարչապետն ընդունել է 28-Ա որոշումը, որով փոփոխություն է կատարվել մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհրդի կազմում: Որոշման մեջ մասնավորապես նշվում է.
«Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի օգոստոսի 18-ի «Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհրդի անհատական կազմը և աշխատակարգը հաստատելու, աշխատանքային խումբ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2007 թվականի դեկտեմբերի 6-ի N 861-Ա ու 2008 թվականի հունիսի 5-ի N 312-Ա որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 760-Ա որոշման N 1 հավելվածում «Հ. Բադալյան» բառերը փոխարինել «Է. Բաբայան» բառերով»:
Փաստորեն, այս խորհրդի կազմում ՀՀ դատախազությունից ներկայացված է եղել գլխավոր դատախազի տեղակալ Հրաչ Բադալյանը, ում այսուհետև կփոխարինի մյուս տեղակալ՝ Էմիլ Բաբայանը: