«Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն հունվարի 28-ը նշվում է որպես Բանակի օր, այնպես որ վաղը ոչ աշխատանքային օր է:
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն` ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերի նախօրյակին աշխատանքային օրվա տևողությունը կրճատվում է մեկ ժամով: Օրենքի այս կետը չի տարածվում կրճատ և ոչ լրիվ աշխատանքային ժամանակի պայմաններով աշխատող աշխատողների վրա: Համաձայն վերոհիշյալ հոդվածի հունվարի 27-ին աշխատանքային օրվա տևողությունը կկրճատվի մեկ ժամով, այսօրվա աշխատանքային օրը կավարտվի 17:00-ին:
Այս շաբաթ ոչ աշխատանքային օրեր են համարվում հունվար 28-ը` տոն, 30-ը և 31-ը` շաբաթ-կիրակի, ուրբաթ օրը աշխատանքային է: