Այսօր տեղեկացրել ենք, որ նոտարական պալատը նոր նախագահ ունի՝ Վանինե Հովսեփյանն է ընտրվել այս պաշտոնին, ստորև ներկայացնում ենք նրա կենսագրությունը.
Ծնվել է 1983 թվականին Երևան քաղաքում:
2000 թվականից մինչև 2006 թվականը սովորել է ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետում:
2007 թվականին աշխատել է Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի քաղաքապետարանի իրավաբանական բաժնում, որպես առաջին կարգի մասնագետ:
2007 թվականից մինչև 2012 թվականը աշխատել է ՔԿԱԳ Կոտայքի մարզի Աբովյանի տարածքային բաժնի պետ:
2009 թվականից մինչև 2012 թվականը աշխատել է Կոտայքի մարզի Աբովյան քաղաքային համայնքի ղեկավարի աշխատակազմի ՔԿԱԳ Աբովյանի տարածքային բաժնի պետի պաշտոնում:
2012 թվականից մինչև օրս աշխատում է ՀՀ Արդարադատության Նախարարության Երևան քաղաքի «Կենտրոն» նոտարական տարածքի նոտար: