Նոտարական պալատը նոր նախագահ ունի

Նոտարական պալատը նոր նախագահ ունի: Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է պալատի աշխատակազմից: Նախագահի ընտրությունը կատարվել է դեկտեմբերի 28-ին, մինչ այդ հրաժարական է տվել նախկին նախագահը՝ Հասմիկ Հարությունյանը: Պալատից տեղեկացրին, որ նա դրդապատճառ չի ներկայացրել: Հրավիրվել է արտահերթ նիստ, որի ժամանակ պալատի նախագահ է ընտրվել Վանինե Հովսեփյանը:

Նա սկսել է պաշտոնավարել դեկտեմբերի 29-ից, այս մասին լրատվամիջոցներին հաղորդագրություն չի ուղարկվել: Նոտարական պալատից հաղորդեցին, որ իրենք փոփոխություններ կատարել են կայքում, բացի պալատի նախագահից, փոխվել է նաև նոտարական պալատի վարչության կազմը:

Իրավաբան.net-ը դեռ հարցի շուրջ կզրուցի պալատի նոր նախագահի և շահագրգիռ անձանց հետ:

spt_5150750855351_Vanine_Hovsepyan

Լուսանկարները՝ պալատի պաշտոնական կայքէջից

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել