Պաղեստինյան ինքնավարության տարածքներում մարդու իրավունքների պաշտպանության իրականացումը վերահսկող «Բեթղեհեմ» կազմակերպության կենտրոնական գրասենյակում բռնկված հրդեհից մեկ մարդ է տուժել։ Այս մասին հաղորդում են cursorinfo.co.il տեղեկատվական գործակալությունից:
Թեթև այրվածքներ ստացած տուժողը տեղափոխվել է «Հադասսա էյն-Քարեմ» հիվանդանոց։ Մի քանի մարդ արգելափակվել էին վերին հարկերում, սակայն հրշեջներին հաջողվել է փրկել նրանց։ Միջադեպի հիմնական վարկածը դիտավորյալ հրկիզումն է։ Շենքում, ուր հրդեհ էր բռնկվել տեղակայված են նաև Հնությունների կառավարման գրասենյակը և սինագոգան։
Վերջին օրերին Իսրայելական ITV հեռուստաընկերության լրագրողական հետաքննության հաղորդումից հետո «Բեթղեհեմը» հայտնվել է հանրության քննադատության կիզակետում։
Պարզվել է, որ կազմակերպության ակտիվիստներից մեկը հատուկ ծառայություններին է տրամադրում հրեաներին հողակտորներ վաճառող պաղեստինցիների տվյալները։ Ինքնավարության տարածքում նման գործարքները պատժվում են մահվամբ։