ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի Ստեփան Մարգարյանի նախագահությամբ երկրորդ ընթերցմամբ քննարկեց և դրական եզրակացություն տվեց ՀՀ կառավարության ներկայացրած «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերի փաթեթին, որը կընդգրկվի ԱԺ աշնանային և առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:
Փաթեթը նպատակ ունի հստակեցնել «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի գործողության ոլորտները և վերացնել դրույթների միջեւ առկա անհամապատասխանությունները:
Հանձնաժողովը, «ԱԺ կանոնակարգ» օրենքի 53-րդ հոդվածի համաձայն, անդրադարձավ նախորդ գումարման Ազգային ժողովում քննարկված առաջին և երկրորդ ընթերցմամբ ընդունված նախագծերի հերթական ընթերցմամբ քննարկելու նպատակահարմարության հարցին: Նպատակահարմար համարվեց ՀՀ կառավարության հեղինակած «Ֆինանսական համահարթեցման մասին» եւ «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթի հերթական քննարկումը, որը, սակայն, հեղինակի առաջարկով հետաձգվեց մինչեւ մեկ տարով՝ տեղեկացնում է ՀՀ Ազգային Ժողովի պաշտոնական կայքը:
Աղբյուրը՝ Իրավաբան. net