Փաստաբան Մարիամ Զադոյանը Ամանորը դիմավորում է ինչպես իսպանացիները

Հարցազրույց Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի փաստաբան Մարիամ Զադոյանի հետ:

Ո՞րն էր 2015թ. կարևորագույն իրավական իրադարձությունն Ձեր կարծիքով:

Բաղրամյան պողոտայի ցույցերը, քանի որ առաջին անգամ ունեցանք ոչ քաղաքական ուղղվածության նման կազմակերպված շարժում, որում կարևորում եմ այն հանգամանքը, որ հիմնական մասը կազմում էին երիտասարդները: Կարևորում եմ նաև Սահմանադրական հանրաքվեից առաջ «Ոչ»-ի կազմակերպված նախընտրական քարոզչությունը:

Արդյոք մեր երկում դրական տեղաշարժ է արձանագրվել արդարադատության տեսանկյունից:

Որոշ չափով՝ այո, ինչը պայմանավորված է այն հանգամանքով, որ հիմա անձինք ավելի են իրազեկված և իրացնում են իրենց իրավունքները, հետևաբար ավելի պահանջատեր են:

Կոռուպցիոն իրավական ոլորտում նվազե՞լ, թե՞ աճել է 2015թ.-ին:

Ըստ իս՝ շատ քիչ է նվազել:

Գո՞հ եք գործադիր և օրենսդիր մարմնի աշխատանքներից:

Գործադիրից՝ ոչ. կառավարության մի քանի մարմիններ նույնիսկ հեռախոսազանգերի չեն պատասխանում, ոչ արդյունավետ են աշխատում, հարցումներին պատշաճ չեն պատասխանում, օրենսդիր մարմնից ևս, կարելի է մատերի վրա հաշվել պատգամավորների, որոնք իրոք օրինաստեղծ գործունեություն են իրականացնում:

Ի՞նչ ակնկալիքներ ունեք 2016թ.-ից:

Բազում ակնկալիքներ, նախ որ քաղաքացիական հասարակությունը ավելի ուժեղանա և օրենքի սահմանում իրականացված ցույցերի շնորհիվ պաշտպանի իր իրավունքները, իսկ ինձ վերաբերող ակնկալիքները շատ են: Այս տարի ստացա փաստաբանական արտոնագիր: Նպատակ ունեմ փաստաբանական լուրջ գործունեություն սկսել 2016թ.-ին:

Ո՞րն է տարվա սկանդալային դատական գործը:

Թերևս շատ են քննարկվող գործեր եղել դատարանում այս տարի, բայց որպես սկանդալային դժվարանում եմ մատնանշել որևէ մեկը:

Ի՞նչ զավեշտալի կամ հետաքրքրաշարժ դեպքեր եք հիշում Ձեր պրակտիկայից:

Դեպքերը բազում են, օրինակ՝ երբ գալիս են քաղաքացիները և խնդրում որպեսզի քրեական գործ հարուցենք, իսկ մենք բացատրում ենք, որ դրա իրավասությունը չունենք:

Ինչպե՞ս եք նշում Ամանորը:

Ամանորը նշում եմ ընտանիքիս հետ, սովորություն ունեմ միշտ ժամը 12-ին ամեն վայրկյանի ղողանջի հետ խաղողի հատիկ ուտել և երազանք պահել: Եթե չեմ սխալվում, իսպանացիներն են նման կերպ դիմավորում Ամանորը:

Ի՞նչ հետաքրքիր հուշ կպատմեք Ամանորից:

Նախորդ տարի ամանորյա միջոցառմանը մրցույթներ կային և հատուկ արտադրության գինիներ էին տրվում հաղթողներին: Երեք մրցույթից երկուսում հաղթեցի` ինտելեկտուալ և պարային:  3-րդ մրցույթն էլ միայն տղաների համար էր, չկարողացա մասնակցել:

Գ.Թ.

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել