«Հոմ չէի՞նք խանգարում». դատավորի հարցը քնած ամբաստանյալին. Նիկոլայ Բաղդասարյանի հուշերից

Հարցազրույց փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի հետ:

Ո՞րն էր 2015թ. կարևորագույն իրավական իրադարձությունն Ձեր կարծիքով:

ՀՀ Սահմանադրության ընդունումը:

Ի՞նչ ակնկալիքներ ունեք 2016թ.-ից:

Եթե խոսքը դատական համակարգի մասին է, ապա դժվար որևէ բան փոխվի, սակայն մեծ հույսեր ունեմ արտադատարանական կարգով վեճերի լուծման արդյունավետությանից:

Արդյոք մեր երկում դրական տեղաշարժ է արձանագրվել արդարադատության տեսանկյունից:

Չեմ կարծում, եթե ոչինչ չեն արել, ինչպե՞ս է հնարավոր մի բան շարժվեր:

Կոռուպցիոն իրավական ոլորտում նվազե՞լ, թե՞ աճել է 2015թ.-ին:

Կդժվարանամ պատասխանել Ձեր հարցին:

Գո՞հ եք գործադիր և օրենսդիր մարմնի աշխատանքներից:

Ո՛չ:

Ինչպե՞ս եք նշում Ամանորը:

Ոչ խոզի բուդ ուտելով, նախընտրում եմ ավելի շատ հանգստանալ:

Ո՞րն է տարվա սկանդալային դատական գործը:

Կարծում եմ Վարդան Պետրոսյանի գործը:

Ի՞նչ զավեշտալի կամ հետաքրքրաշարժ դեպքեր եք հիշում Ձեր պրակտիկայից:

Մի քրեական գործով կողմերը վիճում են միմյանց հետ, իսկ ամբաստանյալը քնել էր: Երբ մի պահ արթնացավ, դատավորը հումորի համար հարցրեց, «Հոմ չէի՞նք խանգարում», վերջինս չհասկանալով հարցի բուն իմաստն՝ անկեղծ պատասխանեց. «Չէ, ես Ձեզ չէի լսում»:

Գ.Թ.

Ւրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել